-
22.09.2014|
19:18
Երևան քաղաքի առևտրի և հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը:
-
20.09.2014|
11:42
Սիերա Լեոնեի բնակիչներին արգելել են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը տնից դուրս գալ: Հայտարարված եռօրյա կարանտինը նախատեսված է Էբոլա վիրուսի տարածումը երկրում կանխելու համար:
-
19.09.2014|
11:36
Վիրաբույժը, ով տարիներ շարունակ վիրաբույժների լուրջ դպրոց էր ձևավորել «Էրեբունիում», որոշեց թողնել այդ ամենը և գալ նոր բժշկական կենտրոն որպես տնօրեն: Արդյո՞ք սա դժվար որոշում չէր: Այս և հրատապ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ հետ:
-
19.09.2014|
01:44
Հայտնի բարերար, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանի հովանավորությամբ և «Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպության հրավերով Հայաստանում է գտնվում Շվեյցարիայի «Im park» համալսարանական կլինիկայի սրտանոթային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Եվրասիա Սիրտ» միջազգային հիմնադրամի նախագահ Պոլ Վոգի գլխավորած շվեյցարացի սրտաբանների խումբը, որը համագործակցում է «Արամյանց» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների սրտաբանների հետ:
-
17.09.2014|
11:45
Էբոլա տենդի բռնկումը Արևմտյան Աֆրիկայում «սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Վերջինս ընդգծել է, որ Էբոլայի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից, և եթե այն չկանգնեցվի, հիվանդների թիվը կարող է հասնել հարյուր հազարների:
-
14.09.2014|
11:43
Երիտասարդ տարիքում բոտոքսի կիրառումը կարող է սահմանափակել զգացմունքային զարգացումը: Այս մասին զգուշացնում են բրիտանական գիտնականները: Համաձայն «Journal of Aesthetic Nursing» -ի ուսումնասիրությունների՝ ավելի շատ 25-ից ցածր մարդիկ են օգտագործում բոտոքսը կնճիռների հարթեցման համար:
-
11.09.2014|
16:55
Այս տարի Հայաստանի և Իրանի ու Վրաստանի և Ադրբեջանի սահմաններին զգալի քանակությամբ հերոինի առգրավումներով պայմանավորված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի և Վրաստանի համագործակցությամբ կազմակերպել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային երկու կոնֆերանսներ:
-
11.09.2014|
16:27
Այս «ոսկե ճանապարհը» իրականում բրնձով ծածկված փողոց է։ Չինաստանի Մինգդա քաղաքում ֆերմերները տոննաներով կեղևով բրինձը լցնում են ճանապարհի 800 մ-անոց հատվածի վրա՝ չորացնելու նպատակով:
-
11.09.2014|
15:10
Կառավարությունը 53 մլն 976 հազար դրամ կտրամադրի մշակույթի նախարարությանը Հայաստանի անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել է կազմակերպել «մասսայական մեծ միջոցառում»:
-
11.09.2014|
11:06
Սեպտեմբերի 8-12-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 52 դեռահասների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ուղեկցող 16 անձանց հանգիստը։